Մարդիկ չեն կարող անպատիժ ժխտել Հայոց ցեղասպանությունը, վստահ է ֆրանսիացի պատգամավորը

Մարդիկ չեն կարող անպատիժ ժխտել Հայոց ցեղասպանությունը, վստահ է ֆրանսիացի պատգամավորը

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի առաջին կվեստոր, Բուշ դյու Ռոնից ընտրված պատգամավոր Ռիշար Մալեն: «Ապրիլի 24-ին մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը և դուք գիտեք, որ արդեն տարիներ շարունակ ես միշտ ուրախ եմ լինել հայ համայնքի կողքին: Ես շոկ եմ ապրում այն բանից, որ մարդիկ կարող են անպատիժ մնալ՝ ժխտելով Հայոց ցեղասպանության սարսափելի իրողությունը: Սենատը պետք է ընդունի այդ օրենքը»,-ասել է Մալեն, գրում է Nouvelles d`Arménie-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---