Փետրվարին Հայաստանի խոշոր հարկատուների հասույթն իրացումից աճել է 11,8 տոկոսով![]() 23 ապրիլի 2011 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Իրացումից հասույթը 2011թ.–ի փետրվար ամսին կազմել է 173.5 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 11.8 %-ով: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված և վերլուծության ենթարկված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի փետրվար ամսվա ամփոփ ցուցանիշներում»: Դիտարկումը անց է կացվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի համաձայն: Հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 241 կազմակերպությունների մոտ` 35.1 մլրդ դրամով և նվազել 185-ի մոտ` 15.1 մլրդ դրամով: 2011թ.-ի փետրվարին հարկային մարմնի կողմից կատարվել են 76 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 110.0 մլն դրամի չափով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |