Աշխարհին պետք է մտահոգի այն փաստը, որ Ադրբեջանում դպրոցականներից դիպուկահարների են պատրաստում![]() 23 ապրիլի 2011 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրության մտահոգությունը պետք է առաջացնի Ադրբեջանի պատանի դիպուկահարների պատրաստելու մտադրությունը: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, այդ քայլն ուղղված է ռազմաշունչ մթնոլորտի ձևավորմանը երկրում: «Հայաստանը պետք է միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրի այդ փաստի վրա: Մեզ մտահոգում է ոչ թե այն, որ հարևան երկրում դիպուկահարների են պատրաստում, այլ այն, որ դա անում են երիտասարդների շրջանում»,-ասել է նա: Բաքվում բացվել է դիպուկահարների դպրոց, ուր ընդունում են բարձր դասարանների աշակերտներին: Հրաձգարանում կիրառվելու են ՍՎԴ-7 տիպի հրացաններ և Կալաշնիկովի ինքնաձիգեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |