Ապրիլի 26-ին կբացվի Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր համալիրը

Ապրիլի 26-ին կբացվի Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր համալիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի համալիրի նոր վարչական շենքի պայմաններին: Համալիրը զբաղեցնում է 17 հազար քմ տարածք և կազմված է 12 շենքից, այդ թվում վարչական, հսկիչ-անցագրային, ուսումնական կենտրոնից և շնաբուծարանից, որտեղից վարժեցված շները կուղարկվեն ուղեկալներ:

Շուրջ 40 հազար քմ կազմող տարածքը բարեկարգել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն: Պատասխանելով PanARMENAIAN.Net-ի թղթակցի հարցին՝ ՀՀ ԱԱԾ մամլո քարտուղար Արծվին Բաղրամյանը հայտնել է, որ նոր համալիրի հանդիսավոր բացումը տեղի կունենա Սահմանապահի օրը՝ ապրիլի 26-ին:

Նոր համալիրում է գտնվում նաև տեղեկատվական կենտրոնը: Ինչպես հայտնել է Սահմանապահ զորքերի սահմանապահ ծառայության կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Գագիկ Թեւոսյանը, կենտրոնը հագեցած է ամենաարդիական սարքավորումներով, ազդանշանային համակարգով, որը մշակվել է ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիակայի ինստիտուտում: Այստեղ կատարվում է պետսահմանի վերլուծություն, ինչպես նաև օնլայն կարելի է հետևել «Բագրատաշենի» ու «Զվարթնոցի» ՀԱԱ-ին:

 Ուշագրավ
---