Հայ երիտասարդները Եղեռնի ճանաչման կոչով 50 նամակ են ուղարկվել դիվանագիտական կառույցներին23 ապրիլի 2011 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին ավելի քան 200 երիտասարդներ միացել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբի «Ճանաչում» խորագիրը կրող էլեկտրոնային արշավին: Երիտասարդները` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով էլեկտրոնային նամակներ են հղել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված այն դիվանագիտական ներկայացուցչություններին, պատվավոր հյուպատոսների գրասենյակներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, ովքեր դեռևս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը: Նամակներն ուղարկվել են ավելի քան 50 էլեկտրոնային հասցեներով: «20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում: Մոտ 1.5 միլիոն անմեղ մարդիկ, կանայք ու երեխաներ զոհ են դարձել մանրազնին ծրագրված և կանխամտածված կոտորածներին: Մենք` հայ երիտասարդներս, մեր պարտքն ենք համարում ոգեկոչել անմեղ զոհերի հիշատակը: Մենք չենք լռելու և պայքարելու ենք հանուն արդարության: Մենք մեր արդար պահանջի ու նախնյաց հիշատակի տերն ենք» նշված էր նամակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |