Փարիզում կցուցադրվի «Ձիթապտուղ վաճառողի որդին» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին![]() 23 ապրիլի 2011 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Հայ ազգային ընդհանուր միությունը կազմակերպում է «Ձիթապտուղ վաճառողի որդին» ֆիլմի ցուցադրութունը, որը տեղի կունենա Փարիզում և նվիրված է Հայոց ցեղասպանության 96-ամյակին: Ինչպես գրում է Nouvelles d`Arménie-ին, ֆիլմի համազգային պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերին: Ֆիլմը նկարահանել է Մատյե Զեյթինջիօղլուն, այն պատմում է իր կնոջ Աննայի հետ Թուրքիայում անցկացրած մեղրամսի մասին, ուր նրանք մեկնում են Մատյեի հայ պապի՝ Կարապետի հետքերը գտնելու համար: Նրանք ուղևորություն են կատարում ողջ երկրի տարածքով, հանդիպում են մարդկանց հետ, նկարահանումներ են անում: Ֆիլմը ներկայացնում է 1915թ. ողբերգությունը թուրքերի աչքերով: Ցուցադրությունից հետո տեղի կունենա ֆիլմի քննարկումը, որին կմասնակցի ֆրանսիացի վերլուծաբան Կայծ Մինասյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |