Բակո Սահակյան. Հայերը պարտավոր են միշտ հիշել 1915-ի ողբերգության դասերը և թույլ չտալ, որպեսզի այն նորից կրկնվի![]() 23 ապրիլի 2011 - 17:17 AMT PanARMENIAN.Net - «Այսօր համայն հայությունը աշխարհի տարբեր ծայրերում ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Մենք գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առջև` հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը` անել հնարավոր ամեն բան այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության միջազգային ճանաչման ուղղությամբ: Աշխարհը պետք է անպայմանորեն ճանաչի և դատապարտի 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը` հետագայում մարդկության դեմ ուղղված նման բռնությունները կանխարգելելու համար»,- ասվում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձում: «Մեր հատուկ երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն պետություններին, որոնք կանգնեցին Օսմանյան կայսրության կողմից ծրագրված ու իրականացված դաժան կոտորածներից հրաշքով փրկված հայերի կողքին, բոլոր նրանց, ովքեր այսօր էլ մեզ հետ են և պաշտպանում են հանուն պատմական արդարության վերականգնման մեր պայքարը: Այս տարի Մեծ եղեռնի օրը զուգադիպել է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի հետ: Սա խոր իմաստ է պարունակում իր մեջ: Հույսը, հավատքը և հայրենիքին նվիրվածությունը այն արժեքներն են, որոնք օգնել են մեզ հարատևել ամենածանր իսկ պայմաններում: Մենք` հայերս, պարտավոր ենք միշտ հիշել 1915-ի ողբերգության դասերը և թույլ չտալ, որպեսզի այն նորից կրկնվի: Մենք պետք է լինենք ուժեղ ու հզոր, միասնական ու համերաշխ և ծառայենք մեկ նպատակի` հայ ժողովրդի և հայոց պետականության զորացմանն ու բարգավաճմանը»,- ասել է Բակո Սահակյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |