Մայիսի 2-ին Երևանում կբացվի «Լեպսիուսի տունը»![]() 24 ապրիլի 2011 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհան Շմիդտի կարծիքով չափազանց կարևոր է այսօր հիշել այն, ինչ կատարվել է 1915 թվականին: «Ես ուրախ եմ, որ ինձ այստեղ ուղեկցում է գերմանական պատվիրակությունը՝ «Լեպսիուսի տան բարեկամները», ասել է նա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունից հետո: Դեսպանը հայտնել է, որ Լեպսիուսի տունը կբացվի Երևանում մայիսի 2-ին՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն արդեն շփումներ է հաստատում գերմանական կողմի հետո: Շմիդտը դիմել է նաև Գերմանիայի փորձին Հոլոքոսթի հարցում: «Երիտասարդ սերունդն իր ծնողների առջև հարց բարձրացրեց կատարվածի համար պատասխանատվության մասին»,-նշել է նա՝ հավելելով, որ պետությունը պետք է հայտարարի կատարվածի համար պատասխանատվություն ստանձնելու մասին: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ու Թուրքիայի հասարակությունները կնպաստեն այդ գործընթացին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |