Հայոց ցեղասպանությունը քաղաքակիրթ մարդկության խայտառակությունն է, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը![]() 24 ապրիլի 2011 - 10:55 AMT PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մարդկությանը մի բան կտա` Թուրքիան կհաշտվի իր պատմության հետ»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետական խմբակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության դատապարտումը թույլ կտա, որպեսզի ապագայում նոր ցեղասպանություններ տեղի չունենան. «Թուրքիայում իրականացվել է 20-րդ դարի առաջին հանցագործությունը, որի ընթացքում սպանվել է ոչ միայն 1.5 միլիոն հայ, այլ նաև շուրջ 1 միլիոն հույն և ասորի»: Նա նշել է, որ ոչ միայն Հայաստանի կառավարությունը պետք է աշխատի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, այլ նաև միջազգային հանրությունը: «Հայոց ցեղասպանությունը քաղաքակիրթ մարդկության խայտառակությունն է, և քանի դեռ այն դատապարտված չէ, հավանականություն կա, որ ցեղասպանություն կարող է կրկնվել նաև ապագայում»,- նշել է Շարմազանովը: Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձին` նա նշել է, որ ԱՄՆ-ն բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումն այդ մասին և ինքը` Օբաման, նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ 1915-ին եղել է Ցեղասպանություն: Նրա խոսքերով, Օբաման բազմիցս հայտարարել է, որ նրա դիրքորոշումն այս հարցում չի փոխվել. «ԱՄՆ 50 նահագներից 42-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայից բացի ոչ մի երկիր չի ասում, որ ցեղասպանություն չի եղել, նրանք ուղղակի այդ մասին բարձրաձայն չեն խոսում»,- ասել է ՀՀԿ մամլո քարտուղարը: Նա նշել է, որ հայ ժողովուրդը պետք է միավորվի, որպեսզի այդ հանցագործությունը դատապարտվի համաշխարհային հանրության կողմից: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |