Հայաստանի քրդերն ու եզդիները պահանջում են Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը24 ապրիլի 2011 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում բնակվող քրդերն ու եզդիները խստորեն դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և պահանջում են Թուրքիայի կառավարությունից ճանաչել այն: Ինչպես լրագրողներին են հայտնել Հայաստանի քրդերի ու եզդիների համայնքների ղեկավարներ Կնյազ Հասանովն ու Ազիզ Թամոյանը, 1915թ. ողբերգությունը ցեղասպանություն է և Թուրքիան պետք է նայի ճշմարտության աչքերին և ճանաչի այդ փաստը: « Հայաստանի քրդական համայնքի և ողջ քուրդ ժողովրդի անունից մենք պահանջում ենք, որ Թուրքիան ներողություն խնդրի հայ ժողովրդից: Միաժամանակ կոչ ենք անում դադարեցնել քրդերի ցեղասպանությունը»,-հայտարարել է Հասանովը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |