Ամերիկայի հայկական համագումարը վճռական է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարում![]() 24 ապրիլի 2011 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցն անհրաժետ է դիտարկել ոչ միայն պատմական առումով, այլ նաև մարդու իրավունքների համատեքստում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցերով Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արմինե Դարբինյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո: Նրա խոսքերով, աշխարհում շարունակում են տեղի ունենալ արյունալի դեպքեր այն պատճառով, որ աշխարհը ժամանակին չի դատապարտել ցեղասպանության գործողությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանության: «Անպատիժ մնացած ցանկացած հանցագործություն ծնում է նոր հանցագործություններ: Հենց այդ պատճառով ԱՀՀ-ն վճռական է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարում»,- ասել է Դարբինյանը և հավելել, որ շարունակելու է աշխատանքն ամերիկյան կոնգրեսականների և նախագահի աշխատակազմի հետ, որպեսզի ԱՄՆ-ն ի վերջո ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |