Հայոց ցեղասպանությունը չճանաչող երկրները ղեկավարվում են քաղաքական նկատառումներով![]() 24 ապրիլի 2011 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի կամավոր Յոհան Լեպկասը և զբոսաշրջիկ Քրիսթին Ինդինգին գիտեն, որ հայ ժողովրդի համար ապրիլի 24-ը շատ կարևոր օր է: Գտնվելով Հայաստանում, նրանք այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին: «Ես հարգում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ու որոշեցի այցելել Ծիծեռնակաբերդ»,-ասել է Լեպկասը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ըստ նրա, Թուրքիայի համար կարևոր քայլ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Ես շատ թուրքերի գիտեմ, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, սակայն դա քաղաքական քայլ է, որը պետք է անի պետությունը»,-ասել է գերմանացի հյուրը: Քրիսթին Ինդինգին ևս կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Անդրադառնալով համաշխարհային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչմանը՝ նա ասել է, որ «դա բավականին բարդ հարց է, իսկ այն երկրները, որոնք չեն ճանաչում այն, ղեկավարվում են քաղաքական նկատառումներով»: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |