Մարատ Հակոբյան. Ուկրաինայի հայերը սպասում են պաշտոնական Կիևի որոշմանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին![]() 24 ապրիլի 2011 - 14:06 AMT PanARMENIAN.Net - «Շատ քաղաքակիրթ երկրներ արտահայտել են իրենց հստակ դիրքորոշումը 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ես հուսով եմ, որ կգա այն օրը, երբ Ուկրաինան նույնպես կմիանա դրանց թվին և կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է Analitika.at.ua ուկրաինական տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Մարատ Հակոբյանը: Ուկրաինայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 2005-ի մայիսի 19-ին, երբ Ղրիմի Գերագույն ռադան որոշում է ընդունել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին: 5 տարի անց Հայոց ցեղասպանության դատապարտմամբ և օրենսդրական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով Ուկրաինայի ղեկավարությանը դիմել են Կիևի Գոլոսեևի շրջանային խորհուրդը, Խարկովի մարզի Իզյումի քաղաքային խորհուրդը, Ուժգորոդի քաղաքային խորհուրդը և այլն: 2010-ի ապրիլի 23-ին անվանի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ դիմել են Ուկրաինայի նախագահին և խորհրդարանին` խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուկրաինայի հայերը մեծ հույսով սպասում են պաշտոնական Կիևի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշմանը»,- ասել է Հակոբյանը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |