Ընդդիմությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինPanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)` իր առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ՀԱԿ-ի անդամները ծաղիկներ են դրել Անմար կրակի մոտ: Ինչպես հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ամենագլխավոր հարցն այդ փաստի ճանաչումն է բուն Թուրքիայի կողմից: «Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել և չի հատուցել այդ հանցագործության համար, նա չի կարող իր խիղճը մաքուր համարել»,- ասել է Զուրաբյանը: Նրա խոսքով, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սրընթաց կերպով արագանում է, քանի որ գնալով ավելի շատ ուսանողներ և մտավորականության ներկայացուցիչներ են ճանաչում այդ փաստը: Անդրադառնալով այն բանին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը համընկել է Զատկի տոնի հետ, Լևոն Զուրաբյանը նշել է, որ դրանում կենսահաստատման խորհուրդ կա. «Հիշելով այդ ողբերգության մասին` մենք պետք է մտածենք Հայաստանի ապագայի և նրա կայացման մասին»: Մեկնաբանելով Կարսում հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժումը` Զուրաբյանը հայտնել է, որ դրանք ժամանակավոր քաղաքական գործընթացներ են, և վաղ, թե ուշ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |