1000 արցախցի երիտասարդներ այցելել են Ծիծեռնակաբերդ

PanARMENIAN.Net - «Ճանաչիր քո երկիրը» համահայկական ռազմահայրենասիրական կենտրոնի ուժերով Արցախից 1000 հոգուց բաղկացած խումբ է այսօր ժամանել Երեւանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու անմեղ նահատակների հիշատակին:

«Ճանաչիր քո երկիրը» համահայկական ռազմահայրենասիրական կենտրոնը երիտասարդական նախաձեռնություն է, որը կազմավորվել է վերջերս հայ երիտասարդության շրջանում հանրահայտ «Արշավներ» հայրենաճանաչողական խմբի ղեկավարության որոշմամբ: Կենտրոնի ղեկավարն է Ռուբեն Բաղդիշյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---