Ստամբուլում պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 24 ապրիլի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում` Թուրքական և իսլամական արվեստի թանգարանի մոտ` Սուլթանահմետ հրապարակում, 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիա է ընթանում: Հենց այստեղից էին Կոստանդնուպոլսի հայ մտավորականության 250 ներկայացուցիչներին 1915թ. ապրիլի 24-ին ուղարկել Հեյդար փաշա կայարան, դուրս բերել քաղաքից և սպանել: Ակցիային մասնակցում են Հրանտ Դինքի որդին` Արատ Դինքը, հրատարակիչ և փաստաբան Ռագիփ Զարաքօղլուն: Հավաքվածների առջև ելույթ է ունեցել իրավաբան Էրեն Քեսքինը, որն ընթերցել է սպանված հայ գրողների, բանաստեղծների և լրագրողների անվանացանկը: «Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակությունն է, ժամանակն է վերջ դնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը»,- հայտնել են ցույցի մասնակիցները, հաղորդում է ANF NEWS AGENCY-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |