Հայերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, ասել է 84-ամյա Արփինե Հայրապետյանը![]() 24 ապրիլի 2011 - 20:05 AMT PanARMENIAN.Net - «Հայերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է 84-ամյա Արփինե Հայրապետյանը Բեյրութից: Նրա խոսքերով, այդ նպատակին հասնելու համար հայերը պետք է բոլոր ջանքերը գործադրեն և Թուրքիայի վրա իրենց մշտական ճնշումով հասնեն իրենց ուզածին: Հայրապետյանը, չնայած իր պատկառելի տարիքին և վատ առողջական վիճակին, ինչի պատճառով ստիպված է եղել տեղաշարժվել հաշմանդամի սայլակով, որոշել է Հայաստան ժամանել և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը հենց ապրիլի24-ին: Նա նշել է, որ Հայաստանում եղել է 1975-ին և այցելել Ծիծեռնակաբերդ: Արփինե Հայրապետյանը պատմել է, որ նրա ծնողները եղել են Ստամբուլից հարավ-արևմուտք գտնվող Ռոդոստրո բնակավայրից, սակայն նույնպես ցեղասպանության զոհ են դարձել, ու նրա տատիկը և պապիկը մահացել են Դեր Զորի անապատում: Նա նաև ցույց է տվել 1915-ի հունիսի 15ին կատարված լուսանկար, որում պատկերվել է նրա մոր ընտանիքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |