Սիմոն Այնեջյան. Աշխարհի մնացած երկրները պետք է հետևեն Կիպրոսի օրինակին և ճանաչեն Հայոց ցեղասպանությունը24 ապրիլի 2011 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի հայ համայնքն ապրիլի 25-ին երթ կանցկացնի Նիկոսիայում` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, «Կիպրոսահայեր» կայքի խմբագիր Սիմոն Այնեջյանը, երթի մասնակիցները կշարժվեն մայրաքաղաքի կենտրոնական փողոցով և կանգ կառնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, որտեղ ելույթ կունենա արքեպիսկոպոս Վարուժան Գերգելյանը: Ինչպես հաղորդել է աղբյուրը, մեկ շաբաթ առաջ Կիպրոսի խորհրդարանում նույնպես Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կայացել: «Կիպրոսն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Կիպրոսի խորհրդարանը երկու անգամ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևը: Մենք պահանջում ենք, որպեսզի աշխարհի մնացած երկրները հետևեն Կիպրոսի օրինակին և ճանաչեն այդ պատմական փաստը»,- ասել է Սիմոն Այնեջյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |