Հայ շախմատիստուհիները Ծաղկաձորում պատրաստվում են Եվրոպայի կանանց առաջնությանը

Հայ շախմատիստուհիները Ծաղկաձորում պատրաստվում են Եվրոպայի կանանց առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց հավաքականի անդամներ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը մարզումային հավաք սկսեցին Ծաղկաձորում: Նրանք պատրաստվում են, մասնավորապես, մայիսի 6-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սկսվող Եվրոպայի կանանց առաջնությանը:

Ծաղկաձորում շախմատիստուհիներին օգնում է գրոսմայստեր Արա Մինասյանը:

Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Աննա Հայրապետյանը, Լիա Մարտիրոսյանը, Անահիտ Խառատյանը, Հայաստանի Մ18 աղջիկների չեմպիոնուհի Մարիա Գեւորգյանը կմասնակցեն մայիսի 6-19-ը Թբիլիսիում անցկացվելիք Եվրոպայի կանանց 12-րդ անհատական առաջնությանը:

Եվրոպայի կանանց անհատական առաջնության պարտիաներին հնարավոր կլինի հետեւել շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքում մայիսի 7-13-ը, 15-18-ը, ասվում է կայքում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---