Ռուսաստանի Տվեր քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև25 ապրիլի 2011 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Տվերում (Ռուսաստան) փոխհրաձգություն է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև: Ինչպես հաղորդել են աղբյուրները իրավապահ մարմիններում, դա քրեական միջադեպ չէր, բախումը, որին մասնակցել է 60 մարդ, ծագել է ազգային հողի վրա: Կրակել են տրավմատիկ զենքից, կիրառվել են դանակներ և մահակներ: Արդյունքում հոսպիտալացվել է 7 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով, 23 հոգի ձերբակալվել է: Իրավապահները զրույցներ են անցկացրել համայնքների ներկայացուցիչների հետ, քաղաքի փողոցներում ուժեղացված է պարեկային ծառայությունը, հայտնում է Rosbalt-ը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |