Կալկաթայի Սուրբ Պողոս Մայր Տաճարում նշել են Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը![]() 25 ապրիլի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի ապրիլի 24-ին Կալկաթայում (Հնդկաստան) մոտ երեք հազար մարդ աղոթեց և հարգեց Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, որը մեծ մխիթարություն էր սակավաթիվ հնդկահայ համայնքի համար: Ամեն տարի Սուրբ Զատկի տոնին Կալկաթայի քրիստոնյաները հավաքվում են Անգլիական Սուրբ Պողոս Մայր Տաճարի հարակից տարածքում` փառաբա-նելու մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը: Հոգևոր և մշա-կութային հանդիսությունը եզրափակում է Կալկաթայի կաթոլիկ արքեպիսկո-պոսն իր Զատկական պատգամով: Այս տարի առ ի հարգանք Մեծ Եղեռնի զոհերի` տոնախմբության կազմակերպիչները հրավիրել էին հնդկահայոց հո-գևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանին` աղոթելու և իր պատգամը փոխանցելու: Հանդիսավար անգլիկան հոգևորական Հայր Անդրյու Սիմիկը մինչ հնդկա-հայոց հոգևոր հովվին բեմահարթակ հրավիրելը` ներկաներին հայտնեց, որ այս տարի Սուրբ Զատիկը համընկնում է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի հետ և մասնակիցներին հրավիրեց աղոթելու 1,5 միլիոն անմեղ նահատակաց համար: Հայր Խորենը նախ հայերենով աղոթեց Մեծ Եղեռնի զոհերի հոգիների խաղաղության համար, ապա խոսեց Հայոց ցեղասպանության մասին` ի մասնավորի ասելով. «Ամեն տարի` ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Օսմանյան թուրքերի կողմից հայության բնաջնջման փորձը` 1915 թվականի 1,5 միլիոն զոհերի հիշատակը: Այդ կոտորածին զոհ գնացին անմեղ ու անպաշտպան մանուկներ, ծերեր, կանայք ու տղամարդիկ… Թուրքական ժխտողականության պատճառով Ցեղասպանությունից հետո մնացած մեր վերքը դեռ չի ապաքինվել, նրանից շարունակում է արյուն ծորալ… Մի ամբողջ ազգ խաչին գամվեց միայն քրիստոնյա, միայն հայ լինելու համար…»: Երեկոյին մասնակցեց նաև Հայոց մարդասիրական ճեմարանի երգչախումբը` կատարելով հատվածներ Սուրբ Պատարագից: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |