«Ղազախստանի նախագահի գավաթ» ֆուտբոլային մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազ. դոլար![]() 25 ապրիլի 2011 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Աստանայում մեկնարկում է «Ղազախստանի նախագահի գավաթ» միջազգային ֆուտբոլային առաջնությունը: Մրցաշարն արդեն ավանդական է դարձել և անցկացվում է չորրորդ անգամ, մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազ. դոլար, հաղորդում է vesti.kz-ն: Առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը` Սուրեն Չախալյանի գլխավորությամբ: Առաջին խմբում հայ ֆուտբոլիստների մրցակիցներն են Վրաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի հավաքականները: Երկրորդ խմբում հայտնվել են Ղազախստանի, Ադրբեջանի, Իրանի և Ուզբեկստանի հավաքականները: Խմբերում հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին, 27-ին և 29-ին: Եզրափակիչ խաղերը տեղի կունենան ապրիլի 30-ին: Առաջին հանդիպմանը հայ ֆուտբոլիստներն ապրիլի 26-ին իրենց ուժերը կչափեն Վրաստանի հավաքականի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |