Շվեդ խորհրդարանականները ամեն ինչ անելու են հակ-շվեդական կապերը ամրապնդելու համար![]() 25 ապրիլի 2011 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 25-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագի) Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին և խմբի անդամ Կառլ Ֆրեդրիկ Մալմին: Ողջունելով հյուրերին նախարար Նալբանդյանը կարեւորեց շվեդ պատգամավորների գործունեությունը հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման եւ ընդլայնման գործում՝ ընդգծելով խորհրդարանական ձեւաչափի կարեւոր նշանակությունը միջպետական փոխգործակցության զարգացման համար: Էդվարդ Նալբանդյանը նաեւ բարձր է գնահատել անցյալ տարի Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունելու գործում բարեկամական խմբի ներդրումը: Շվեդ խորհրդարանականները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, որին արժանացել են Հայաստանում: Նրանք վստահեցրեցին, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Հյուրերի խնդրանքով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները, ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |