Տվերում հայերի ու ադրբեջանցիների միջև բախումը ազգային հողի վրա չի եղել, պնդում են համայնքների ղեկավարները25 ապրիլի 2011 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Տվերի մարզի հայ և ադրբեջանական համայնքների ղեկավարները պնդում են, թե բախումը հայերի ու ադրբեջանցիների միջև ազգային հողի վրա չի եղել: «Այդ օրը մենք խաղաղ ցույցով նշում էինք ողբերգական իրադարձությունների՝ Հայոց ցեղասպանության տարելիցը,-պարզաբանել է «Ռուսաստանի հայերի միություն» ՀԿ-ի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Սեյրան Քոչարյանը:-Մենք եկեղեցում էինք, այնտեղից ես վերջինը հեռացա, մոտ 16:00-ին: Իսկ հետո զանգեցին իմ բբջայինին ու ասացին, որ քաղաքով մեքենաներ են անցել թուրքական դրոշներով, ինչը վիրավորել է հայերի զգացմունքները: Ես կապվեցի ադրբեջանական համայնքի ղեկավար Ֆայազ Փաշաևի հետ և մենք միասին փնտրում էինք սադրիչներին»: Փաշաևը վստահ էր, որ այդ ամենն երիտասարդների ձեռքի գործն է: Ապրիլի 24-ի երեկոյան՝ ժամը հինգին մոտ հայերի ու ադրբեջանցիների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |