Էլմար Մամեդյարով. Թուրքիան ինքը պետք է որոշի` մերձենա Հայաստանի հետ, թե ոչ![]() 25 ապրիլի 2011 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Բաքուն արձագանքելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերսկսելու փորձերին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Հայ-թուրքական մերձեցումը, իհարկե, ինքնին Թուրքիայի որոշումն է: Մենք չենք կարող միջամտել նրա ներքին գործերին: Բայց մյուս կողմից, եթե այդ գործընթացը շարունակվի նախկին ձևաչափով` հաշվի չառնելով Ադրբեջանի շահերը, մենք ստիպված կլինենք արձագանքել: Եվ թուրքական ղեկավարությունը հասկացել է դա: Մենք Թուրքիային` որպես շատ ազդեցիկ երկրի, կոչ ենք անում, որպեսզի նա կայունացնող դեր խաղա և աջակցի առաջխաղացմանը ղարաբաղյան հակամարտության շրջանակներում»,- ասել է Մամեդյարովը, գրում է «Մոսկովսկիե նովոստի» թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |