Թուրք ժանդարմներն Էրդողանի ու ընդդիմության միջև սկանդալի պատճառ են դարձել

PanARMENIAN.Net - Թուրքական Dogan գործակալությունը Ինտերնետում տեսահոլովակ է զետեղել, որտեղ թուրք ժանդարմներն ապրիլի 10-ին ոստիկանության օրվան նվիրված շքերթում վանկարկել են՝ «Գորշ գայլեր»: Միջադեպը Էրդողանի ու Դեվլեթ Բախչելիի գլխավորած Ազգայնական շարժման ընդդիմադիր կուսակցության միջև սկանդալի պատճառ է դարձել:

Հոլովակում Սիվասի ոստիկանության ղեկավարը նաև հարցնում է ենթականերին, թե ովքեր են իրենք, նրանք պատասխանում են՝ «Մենք գորշ գայլեր ենք»:

Ըստ Էրդողանի, իշխող կուսակցությունը կարող է Տաքսիմի հրապարակ դուրս բերել 10 հազար մարդ, որին Բախչելին պատասխանել է. «Ես դուրս կբերեմ 1000 գորշ գայլերի, որոնք հաշվեհարդար կտեսնեն 10 հազարի հետ»:

Թուրքական ազգայնական «Բոզ գուրդ» (գորշ գայլեր) կազմակերպությունը կազմում է ԱՇԿ կուսակցության միջուկը: Կազմակերպության նպատակն է Մեծ Թուրանի ստեղծումը՝ Անատոլիայից մինչ Չինաստան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---