Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17տ հավաքականը «Ղազախստանի նախագահի գավաթում» անհաջող է մեկնարկել![]() 26 ապրիլի 2011 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն անցկացրել է իր առաջին խաղը «Ղազախստանի նախագահի գավաթ» միջազգային մրցաշարի շրջանակներում: Սուրեն Չախալյանի թիմի մրցակիցը եղել է Վրաստանի հավաքականը, որը հաղթել է 3:5 հաշվով: Առաջինը խաղի հաշիվը բացել են հայ ֆուտբոլիստներն, աչքի է ընկել Վարդան Բակալյանը, մնացած երկու գոլի հեղինակներ են դարձել Էդգար Հարությունյանը և Համլետ Ասոյանը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հաջորդ խաղը թիմն անցկացնելու է ապրիլի 27-ին Ուկրաինայի հավաքականի դեմ, որը 2:1 հաշվով հաղթել է թուրք հասակակիցներին: Առաջին խմբում 3 միավորներով առաջատար են Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |