Թուրքիան լոբբիստական խումբ է գործուղել Ֆրանսիա Ցեղասպանության մասին օրենքի ընդունման դեմ![]() 27 ապրիլի 2011 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն ու ԱԳՆ ներկայացուցիչները մեկնել են Փարիզ՝ խանգարելու համար Ֆրանսիայի Սենատին ընդունել Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի ընդունումը նախատեսվում է մայիսի 4-ին: Օրինագիծը, որը մերժվել է Սենատի սահմանադրական հանձնաժողովի կողմից, նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում և 45 000 եվրո տուգանք Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար: Թուրքական լոբբիստական հանձնաժողովը գլխավորում է իշխող Արդարության ու զարգացման կուսակցության պատգամավոր Յաշար Յակիշը: Պատվիրակության մեջ ընդգրկված են նաև Իսման Կորություրքը, Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը 2005-2009թթ.: Ըստ նրա, օրինագծի ընդունումը կվնասի ֆրանս-թուրքական հարաբերություններին, գրում է Hurriyet Daily News-ը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |