Վթարի ենթարկված աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կվիրահատվի![]() 27 ապրիլի 2011 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կվիրահատվի, այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը: Ապրիլի 26-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծանրորդուհուն են այցելել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: «Նրանք խորհրդակցել են բժիշկների հետ: Ծառուկյանը խնդրել է բժիշկներին իրազեկել իրեն հետագա գործողությունների անհրաժեշտության մասին վերջնական որոշում կայացնելուն պես: Նա խոստացել է նաև, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՕԿ-ը Նազիկ Ավդալյանին բուժման կգործուղի արտերկիր»,-ասել է Ներսիսյանը: Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ապրիլի 26-ին ավտովթարի է ենթարկվել Գյումրի-Վանաձոր մայրուղու վրա: Ծանրամարտիկը ողնաշարի վնասվածք և բազմաթիվ կոտրվածքներ է ստացել: Մարզուհուն Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել, որտեղ ճշգրիտ ախտորոշում կտան: Նազիկ Ավդալյանը 2008 թվականի ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն է, 2009-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2010-ին Գոյանգում (Հարավային Կորեա) աշխարհի չեմպիոն դարձավ: Աշխարհի առաջնությունից հետո Ավդալյանը վնասվածքի պատճառով մի քանի մրցաշար բաց թողեց, իսկ արդեն 2011 թվականին մասնակցեց Հայաստանի առաջնությանն ու հաղթեց: Նա արդեն պատրաստվում էր 2011 թվականի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Փարիզում և վարկանիշային է լինելու: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |