Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ. Ճանապարհային ոստիկանությունը չի լուծարվի

Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ. Ճանապարհային ոստիկանությունը չի լուծարվի

PanARMENIAN.Net - Ներկա պահին Հայաստանի Ճանապարհային ոստիկանության լուծարման մասին որոշում չկա: Այդ մասին ոստիկանության համակարգի բարեփոխումների հարցի շուրջ խորհրդարանական լսումների արդյունքում հայտարարել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: «Մենք ցանկանում ենք ուսումնասիրել այդ համակարգում առկա միջազգային փորձը: Ինչպես գիտեք, պարեկապահակակետային ծառայությունը և ճանապարհային ոստիկանությունը տարբեր մարմիններ են, և որոշ դեպքերում կարելի է միավորել դրանց գործառույթները: Այդ պրակտիկան գործում է շատ եվրոպական երկրներում»,- ասել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալը:

Նա նշել է, որ այդ գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում, առաջիկա 3 ամիսների ընթացքում գործելու է միայն փորձնական ծրագիր, և միայն հետո համապատասխան առաջարկներ են ներկայացվելու նախագահին, կառավարությանը և ՀՀ ԱԺ-ին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---