Առաջիկայում ՀՀ կառավարությունը կհաստատի ոստիկանության սպառազինության ցանկը

PanARMENIAN.Net - Առաջիկայում ՀՀ կառավարությունը կհաստատնի ոստիկանության սպառազինության ցանկը: Այդ մասին ոստիկանության բարեփոխման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:

«Այսուհետ ոստիկանության սպառազինության ցանկը բաց կլինի հանրության համար: Բացի այդ, ոստիկանությունը վերանայել է կիրառվող հատուկ միջոցների ցանկը: Առողջապահության նախարարության եզրակացությունից հետո, մարդու կյանքի ու առողջության համար վտանգավոր միջոցների օգտագործումը կբացառվի»,-ասել է Օսիկյանը:

Արթուր Օսիկյանը չի թաքցրել, որ հանրային ծառայության պահպանման հարցում ոստիկանությունը ոչ պրոֆեսիոնալ ոստիկանների խնդիր ունի: Շտկելու համար իրավիճակը, 2011թ. հուլիսին Հայաստան կժամանաի ԵԱՀԿ հատուկ փորձագետը: Բացի այդ, կներմուծվի միջնորդի ինստիտուտը հասարակական կարգի պահպանման ժամանակ: «Միջնորդի ինստիտուտը ենթադրում է, որ ոստիկանը պետք է երկխոսության, բանակցությունների միջոցով հարթի խնդիրը հավաքի մասնակիցների հետ: Բացի այդ, ոստիկանների նոր համազգեստի վրա կլինի անձի նույնականացման համարը, ինչը թույլ կտա պարզել, թե ոստիկաններից ով է խախտել օրենքն ու չարաշահել լիազորությունները»,-ասել է փոխոստիկանապետը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---