«Ուլիսն» ու «Շիրակը» Հայաստանի Գավաթի եզրափակչի ուղեգիրը կխաղարկեն լրացուցիչ ժամանակում![]() 27 ապրիլի 2011 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի Գավաթի վերջին կիսաեզրափակիչ հանդիպումը: Երևանի «Հրազդան» մարզադաշտում «Ուլիսն» ընդունեց «Շիրակին»: Առաջին խաղում երևանյան թիմը Գևորգ Նռանյանի գոլի շնորհիվ հաղթանակ էր տարել: Պատասխան հանդիպման առաջին խաղակեսում ավելի սուր էին «Շիրակի» հարձակումները, և 31-րդ րոպեին Հովհաննես Գրիգորյանի հեռահար հարվածը գոլով ավարտվեց: Սակայն շիրակյան թիմի մարզիչ Սամվել Պետրոսյանը ստիպված էր փոխարինել գոլի հեղինակին, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը: Նրա փոխարեն 18 համարի տակ դաշտ դուրս եկավ Արա Մկրտչյանը: Այս պայքարում հաշիվը հավասար եղավ` 1:1, և եզրափակչի ուղեգրի ճակատագիրը պետք է որոշվեր երկրորդ խաղակեսում: Երկրորդ խաղակեսում պատկերը փոխվեց. «Ուլիսը» կարողացավ հավասարեցնել հաշիվը և մի քանի վտանգավոր պահեր ստեղծել Իգոր Լոգինովի դարպասի մոտ: Խաղի ավարտին կրքերը բորբոքվեցին, և հանդիպման մրցավար Սուրեն Բալիյանը հեռացրեց «Ուլիսի» մարզիչ Սևադա արզումանյանին, որը ստիպված եղավ խաղին հետևել տրիբունայից: Երկրորդ խաղակեսում երկրպագուներն այդպես էլ գոլի ականատես չդարձան, և խաղը շարունակվում է լրացուցիչ ժամանակում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |