Արա Պապյան. Թուրքիան պետք է հայերին վերադարձնի նրանցից խլած ունեցվածքն ու տարածքները![]() 27 ապրիլի 2011 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան իր ապագան Եվրամիությունում է տեսնում, ապա նա պետք է ընդունի ԵՄ արժեքներն ու պատրաստ լինի պատասխանատվություն կրել նախորդ իշխանությունների արարքների համար: Այդ մասին, ելույթ ունենալով Լոս-Անջելեսում, հայտնել է Modus Vivendi կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը: «Թուրքիան պետք է իրական սեփականատերերին վերադարձնի ապօրինաբար զավթած ունեցվածքը, պետք է դադարեցնի այլ պետությունների տարածքների օկուպացիան, դադարի հանդես գալ ուժի դիրքից և խոսել սպառնալիքներով: Ուզում եմ առանձնապես նշեց, որ հայերից բռնազավթված ունեցվածքի հարցում ժամանակային սահմանափակումներ չեն գործում: Ես գտնում եմ, որ մեր գլխավոր նպատակը պետք է դառնա մեր համազգային իրավունքների վերականգնումը` մեր հայրենիքի վերադարձը»,- ասել է Պապյանը: Հայ փորձագետի խոսքով, Օսմանյան կայսրությունում հայերի իրավունքները հստակ ամրագրված էին օրենսդրության մեջ, հետևաբար թուրքական կողմի բոլոր հետագա ապօրինի գործողությունները հայերին չեն զրկում ունեցվածքի և հողերի իրավունքներից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |