Իրանն առաջարկում է Հայաստանի հետ երկաթուղիների և ավտոճանապարհների շինարարության կոնսորցիում ստեղծել![]() 27 ապրիլի 2011 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Իրանի տրանսպորտի և ճանապարհների փոխնախարար Ռեզա Փիլփայեն Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են Հայաստանում երկաթուղիների և ավտոճանապարհների շինարարության նախագծեր իրականացնել և դրանով իսկ Հայաստանի երկաթուղային ցանցը կապել իրանական երկաթուղիների հետ, հաղորդում է IRNA գործակալությունը: Ռեզա Փիլփայեն նշել է, որ երկաթուղային և ավտոճանապարհային նախագծերի իրականացման արագացման նպատակով արժեր կոնսորցիում ստեղծել, և երկու երկրների միջև նման համագործակցության մասին հարցը կարելի է մոտ ժամանակներս քննարկել Հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստում: Գրիգոր Առաքելյանն իր հերթին երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հույս է հայտնել և համաձայնել համատեղ կոնսորցիումի ստեղծման անհրաժեշտության հետ: Իրանում Հայաստանի դեսպանը հիշեցրել է ավտոճանապարհի շինարարության նախագծի մասին, որը ձգվելու է Իրանի հետ սահմանից մինչև Վրաստանի հետ սահմանը: Այդ ճանապարհի կառուցման դեպքում ավտոտրանսպորտը կկարողանա լիարժեք անվտանգության պայմաններում երթևեկել Հայաստանի տարածքում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |