ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այդպես էլ չկարողացավ բանաձև ընդունել Սիրիայի վերաբերյալ28 ապրիլի 2011 - 09:52 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի ԱԽ անդամները չկարողացան ապրիլի 27-ին համաձայնեցնել համատեղ հայտարարությունը Սիրիայում բռնության դատապարտման վերաբերյալ: Գրեթե 2,5 ժամ տևած ՄԱԿ-ի ԱԽ նիստը Սիրիայի իրավիճակի վերաբերյալ սահմանափակվեց յուրաքանչյուր կողմի տեսակետի շարադրմամաբ: ՌԴ ներկայացուցիչը դեմ հանդես եկավ կոշտ բանաձևի ընդունմանը: «Ներկայիս իրավիճակը Սիրիայում չի սպառնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,-ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Ալեքսանդր Պանկինը իր ելույթում: Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Պորտուգալիան ու Ֆրանսիան առաջարկեցին հայտարարության նախագիծ՝ Սիրիայի իշխանությունների կոշտ դատապարտմամբ: Սակայն, մյուս երկրները, առաջին հերթին Լիբանանը՝ միակ արաբական երկիրը ՄԱԿ-ի ԱԽ-ում, դեմ են հանդես եկել, ուստի նիստը որոշվեց բաց անցկացնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |