Հայաստանում երկու անվճար հասարակական լողափ կբացվի

Հայաստանում երկու անվճար հասարակական լողափ կբացվի

PanARMENIAN.Net - Հայաստանում երկու անվճար հասարակական լողափ կբացվի: Ինչպես ապրիլի 28-ին Հայաստանի կառավարության նիստում հաղորդեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երկրի նախագահի հանձնարարականով Սևանա լճի ռեկրեացիոն գոտում երկու անվճար հասարակական լողափ կբացվի, որպեսզի հանրապետության քաղաքացիները կարողանան լճի ափին անվճար օգտվել հանգստյան ծառայություններից: «Այս նպատակով կառավարությունը 62 մլն դրամ է հատկացրել շինարարական և 4 մլն դրամ` նախագծային աշխատանքների համար»,- նշել է վարչապետը:

Ինչպես հաղորդել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, նախատեսված էր երեք լողափ, սակայն այսօրվա դրությամբ խոսքը միայն երկուսի մասին է գնում, իսկ երրորդի կառուցումն առայժմ հետաձգվում է մինչև այլ ֆինանսական միջոցների հատկացում: «Հատկացված դրամական միջոցները կուղղվեն լճափի բարեկարգմանը, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն քաղաքացիների համար»,- հայտնել է նախարարը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---