ՀԿԵՈՒ-ն մեկ ամիս շարունակ կբարձրացնի երթևեկության անվտանգությունը գծանցներում28 ապրիլի 2011 - 15:34 AMT PanARMENIAN.Net - ՀԿԵՈՒ-ն մինչև մայիսի 25-ը անցկացնում է «Ուշադրությու'ն գծանց» միամսյակը: Միջոցառման նպատակն է բարձրացնել գծանցներում երթևեկության անվտանգության մակարդակը, բարելավել գծանցների շահագործումը, բարձրացնել ճանապարհային կարգապահությունը, ամրապնդել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Ճանապարհային ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների և վարորդների հետ: Միամսյակի շրջանակներում ՀԿԵՈՒ-ի հանձնաժողովները կստուգեն բոլոր գծանցները, կիրականացվի գծանցների և մոտակա ավտոճանապարհների գույքագրում, կազմվելու են համապատասխան ակտեր և արձանագրված խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների ցանկեր: Ավտոճանապարհների ոչ բավարար վիճակի դեպքում գծանցը փակվելու է ավտոտրանսպորտի համար: ՀԿԵՈՒ-ի հանձնաժողովները կստուգեն բոլոր ժամանակավոր կամ մշտապես փակ գծանցները: «Ուշադրությու'ն գծանց» միամսյակի շրջանակներում գծանցների հերթապահները կանցնեն տեխնիկական դասընթացներ, վարորդներին կբաժանվեն հատուկ հուշաթերթիկներ: «ՀԿԵՈՒ» ՓԲԸ վիճակագրության համաձայն, 2011 թ. առաջին եռամսյակում գծանցներում գրանցվել է ճանապարհատրանսպորտային մեկ պատահար, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |