Հայ պատանի ձյուդոիստներն Անկարայում բավարարվեցին մեկական արծաթե և բրոնզե մեդալներով![]() 29 ապրիլի 2011 - 10:06 AMT PanARMENIAN.Net - Անկարայի «Արենա» մարզապալատում ավարտվեց փառատոնի ծրագրով ձյուդոյի մրցաշարի առաջին օրը: Մեր դեռահասների հավաքական թիմը բավարարվեց մեկական արծաթե և բրոնզե մեդալներով: 38 կգ քաշային կարգում 9արենցավանցի Է. Գառնիկյանը, հաղթելով 2 գոտեմարտում, դուրս եկավ եզրափակիչ և չնչին միավորներով պարտվեց ռումինացի մարզիկին, 42 կգ քաշային կարգում հանդես եկող eրևանցի Գ. Հակոբյանը առաջին գոտեմարտը հաղթելուց հետո երկրորդում պարտվեց ռուս մարզիկին: Այնուհետև նա բրոնզե մեդալի համար պայքարում 10:0 հաշվով հաղթեց վճռորոշ գոտեմարտում և արժանացավ բրոնզե մեդալի: 46 կգ քաշային կարգում Ս. Խաչատրյանը բավարավեց 5-րդ տեղով, հայտնում է ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Ապրիլի 29-ին տատամի դուրս կգան երեխաները 50,55,60,+60 կգ քաշային կարգերում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |