Ֆյուլե. ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի հարևանների հետ![]() 29 ապրիլի 2011 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությանն անդամակցելու համար Թուրքիան ոչ միայն պարտավոր է կատարել տեխնիկական պահանջները և բանակցություններ վարել 35 գլուխների շուրջ, այլ նաև բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևան պետությունների հետ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Թեկնածու երկիրը ԵՄ մտնելու համար պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի հարևանների հետ: Թուրքիան բացառություն չէ»,- ասել է Ֆյուլեն: Նրա խոսքերով, Հայաստանը և Թուրքիան լուրջ քայլեր են կատարել երկկողմանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Ցավոք սրտի, կողմերին չի հաջողվել կատարել վերջին քայլը` վավերացնել և իրագործել Արձանագրությունները: Մենք լիահույս ենք, որ այդ Արձանագրությունները կմնան բանակցությունների սեղանին և երբ ժամանակը գա, կողմերը կվերադառնան գործընթացին»,- ասել է եվրահանձնակատարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |