Մայիսին Երևան կժամանեն Եվրախորհրդարանի նախագահն ու ԵՄ ներկայացուցիչը![]() 29 ապրիլի 2011 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Մայիսին Երևան կժամանեն Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը և ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Իմ այցը լավ հնարավորություն է տալիս ոչ միայն գնահատել կատարված աշխատանքը, այլ նաև մտածել, թե ինչ բարեփոխումներ են հարկավոր ազատո ու արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, որոնք կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին»,-ասել է Ֆյուլեն: Ինչպես ասել է եվրահանձնակատարը, շուտով ԵՄ-ն ու Հայաստանը հռչակագիր կստորագրեն, որով հայկական կողմը բարեփոխումները շարունակելու պատրաստակամություն կստանձնի, իսկ ԵՄ-ն կպարտավորվի աջակցել այդ գործընթացին: Ըստ Ֆյուլեի, հռչակագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանում ժողովրդավարության, ազատությունների ու մարդու իրավունքների ամրապնդման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |