Ռալֆ Յիրիկյան. Ֆիզիկական արատներով մարդիկ չպետք է մեկուսացվեն հասարակությունից![]() 29 ապրիլի 2011 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ համալիր) «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» ՀԿ-ների կազմակերպած «Կրթություն, աշխատանք, արժանապատիվ կյանք» բացօթյա համերգ-ակցիայի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը արժանացավ «Հաշմանդամների համար աշխատանքի հավասար պայմաններ ստեղծելու և նրանց աշխատանքի ընդունելու համար» մրցանակին: Մրցանակը հանձնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն այն եզակի ընկերություններից է, որոնք հավատացած են, որ հատուկ կարիքներով մարդիկ բոլոր մարդկանց պես պետք է ունենան աշխատելու և կրթություն ստանալու հավասար իրավունքներ և հավասար մեկնարկային հնարավորություններ: Ընկերությունն ապացուցեց իր այդ համոզմունքը` աշխատելու հնարավորություն ընձեռելով հատուկ կարիքներով 37 մարդկանց: «Անկասկած, հատուկ կարիքներով մարդիկ ունեն որոշակի աջակցության կարիք: Նրանք էլ պետք է կարողանան հպարտ լինել` աշխատելով և իրենց քրտինքով վաստակելով գումար` իրենց կարիքները, և, ինչու չէ` նաև իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար: Դա նրանց դարձնում է անկախ, հարգված և ինքնավստահ: Չէ որ իրենք էլ, ինչպես բոլորս, ունեն իրենց երազանքները, ցանկությունները, որոնք ուզում են իրականացնել: Անհրաժեշտ է հաշմանդամներին տալ լիարժեք կյանքով ապրելու հավասար հնարավորություններ և հասարակությունից չմեկուսանալու հնարավորություն», - իր հարցազրույցում նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |