Հայ կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ30 ապրիլի 2011 - 13:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կյանքի սպասվող միջին տևողությունն ըստ 2009թ-ի տվյալների կազմում է 73,9 տարի։ Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։ «Մենք դեռ չունենք 2010-ի ամփոփ տվյալները կյանքի սպասվող միջին տևողության մասին»,- ասաց Կարինե Կույումջյանը։ Ըստ 2009-ի տվյալների Երևանում կյանքի սպասվող միջին տևողությունը 74,1 տարի է, Շիրակում՝ 76, Լոռու մարզում՝ 71, Տավուշում՝ 72,9, իսկ մյուս մարզերը մոտ են միջին ցուցանիշին։ Իսկ կին և տղամարդ կտրվածքով Երևանում տղամարդկանց կյանքի սպասվող միջին տևողությունը 70,6 տարի է, իսկ կանանցը՝ 77 տարի։ Շիրակի մարզում տղամարդկանց ցուցանիշը կազմում է 67,3 տարի, իսկ կանանցը՝ 73,8, իսկ Լոռու մարզում տղամարդկանց կյանքի սպասվող միջին տևողությունը՝ 67,9 տարի է, իսկ կանանցը՝ 74,4 տարի։ Ինչպես նշեց Կարինե Կույումջյանը, նախկին ԽՍՀՄ երկրների համեմատ Հայաստանի կյանքի սպասվող միջին տևողության ցուցանիշը բարձր է, սակայն եվրոպական երկրների համեմատ ցածր է։ Եվրոպական երկրներում կյանքի սպասվող միջին տևողությունը մինչև 80 տարի է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |