Եմենում քաղաքական ճգնաժամը լուծելու մասին համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է անորոշ ժամկետով

Եմենում քաղաքական ճգնաժամը լուծելու մասին համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է անորոշ ժամկետով

PanARMENIAN.Net - Եմենում քաղաքական ճգնաժամը լուծելու մասին համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է անորոշ ժամկետով: Դրա պատճառ է դարձել Եմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհայի հրաժարվելը 30-օրյա ժամկետում իշխանությունը հանձնելու մասին պայմանագիրը ստորագրելուց: Սալեհը հրաժարվել է փաստաթուղը ստորագրել ապրիլի 30-ին:

Դրանից հետո պարզ է դարձել, որ եմենյան ընդդիմության ներկայացուցիչները չեն ժամանելու Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ԱԳՆ նախարարների հանդիպմանն Էլ Ռիադում: Միևնույն ժամանակ ընդդիմությունը հայտարարել է, որ մշակում է իր ջանքերի ակտիվացման պլան՝ ուղղված Եմենում իշխանափոխությանը: Բացր դրանից, ընդդիմադիրները հայտարարել են, որ անհամբերությամբ սպասում են ԵՄ և ԱՄՆ արձագանքին իշխանությունը հանձնելուց հրաժարվելու Սալեհիի որոշման վերաբերյալ, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---