Նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում մարտին կազմել է շուրջ 170 դոլար

Նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում մարտին կազմել է շուրջ 170 դոլար

PanARMENIAN.Net - 2011 թվականի մարտ ամսվա դրությամբ նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում մարտին կազմել է 62 640 դրամ (շուրջ 170 դոլար), իսկ տարվա կտրվածքով 751 684 դրամ (գործակիցը 1,77): Ընդ որում, ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, պարենային զամբյուղի արժեքը ամսվա կտրվածքով կազմել է 35 390 դրամ (96 դոլար): Նվազագույն սպառողական զամբյուղը ներառում է սնդդամթերքի հետևյալ նորմերը մեկ օրվա կտրվածքով՝ 355 գ հացամթերք, 100 գ միս (տավար), 200 գ կաթ, 10 գ կաթնաշոռ, 20-ական գրամ կենդանական և բուսական յուղ, 10 գ մարգարին, 25 գ պանիր, 250 գ կարտոֆիլ, 300 գ այլ բանջարեղեն, 200 գ միրգ, 50 գ շաքար, կես ձու, 30 գ ձուկ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---