Իսրայելն առաջինն է Սպիտակ տնից իամցել բեն Լադենի ոչնչացման մասին 2 մայիսի 2011 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ղեկավարությունն ողջունել է «Ալ Քաեդայի» ղեկավարի ոչնչացման մասին նորությունը, հայտնում է AFP-ն: «Իսրայելը կիսում է ամերիկյան ժողովրդի ուրախությունը բեն Լադենի ոչնչացման կապակցությամբ: Իսրայելի վարչապետը շնորհավորում է ԱՄՆ նախագահին արդարադատության, ազատության ու ընդհանուր արժեքների այս հաղթանակի առիթով»,-ասվում է Բինյամին Նեթանյահուի հայտարարության մեջ: Իր հերթին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ բեն Լադենի ոչնչացումը «հսկայական հաջողություն է ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև ողջ աշխարհի համար»: Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանի խոսքերով, Սպիտակ տունն իրազեկել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատանը «թիվ մեկ ահաբեկչի» ոչնչացման մասին Բարաք Օբամայի կողմից այդ նորության պաշտոնական ազդարարումից կես ժամ առաջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |