Կիպրոսի նախագահը Լառնակայում կբացի Հայկական մշակութային կենտրոնը![]() 2 մայիսի 2011 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը Լառնակայում կբացի ՀԲԸՄ Հայկական մշակութային կենտրոնի նոր շենքը: Կենտրոնը կներկայացնի հայ ժողովրդի ու Կիպրոսի հայ համայնքի պատմությունն ու մշակույթը: Կպատմվի նաև հայ համայնքի ներդման մասին կղզու տնտեսական, սոցիալական ու մշակութային կյանքի մեջ: Հայկական կենտրոնում կկազմակերպվեն խորհրդաժողովներ, սեմինարներ, սիմպոզիումներ, ցուցահանդեսներ, համերգներ ու թատերական ներկայացումներ: Կենտրոնն ունի հարուստ գրադարան տարբեր լեզուներով, ներառյալ 19-րդ դարի հրատարակությունները, քարտեզներն ու ամսագրերը: Կենտրոնը մեծապես կարևորվում է ոչ միայն Կիպրոսի հայերի, այլ ողջ Լառնակայի համար, որի վկայությունն է այն, որ բացումը կկատարի նախագահ Քրիստոֆիասը: Կենտրոնը գտնվում է Կիլիկիայի փողոցում, Լառնակայի հնագիտական թանգարանի ու անտիկ շրջանի Կիտիոն քաղաքի ավերակների դիմաց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |