Ջորջ Բուշ կրտսերը բեն Լադենի սպանությունը «կարևոր ձեռքբերում» է համարում![]() 2 մայիսի 2011 - 11:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը ամերիկյան զինվորականների կողմից «Ալ Քայեդիայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին ոչնչացնելը գնահատել է որպես «կարևոր ձեռքբերում»: «Ահաբեկիչների դեմ պայքարը շարունակվում է, բայց այսօր երեկոյան Ամերիկան հստակ հասկացնել տվեց. կարևոր չէ, թե որքան ժամանակ կանցնի, բայց արդարությունը կհաստատվի»,- ասվում է Բուշի հայտարարությունում: «Ալ Քայեդա» իսլամիստական ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը սպանվել է Իսլամաբադում: Այդ տեղեկատվությունը հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգին հղված ուղերձում: Ավելի վաղ բեն Լադենի մահվան մասին տեղեկատվությունը տարածել են ամերիկյան ԶԼՄ-ները: Ամերիկյան առաջնորդի խոսքերով, մեկ շաբաթ առաջ ԱՄՆ հատուկ ծառայությունները տեղեկատվություն են ստացել միջազգային ահաբեկչի գտնվելու վայրի մասին: Օբամայի հրամանը բեն Լադենի ոչնչացնելու գործողություն անցկացնելու մասին իրականացվել է մայիսի 2-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |