Մեկ օրում iTetr Armenian Keyboard ծրագիրն արդեն բեռնել է 16 մարդ 2 մայիսի 2011 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Արդեն մեկ օր է, ինչ iTunes-ում թողարկվել է iTetr Armenian Keyboard ծրագիրը iPhone-ների, iPad-ների, iPod-ների համար։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Funcraft ընկերության խորհրդատու Նարեկ Մարգարյանը։ Նարեկ Մարգարյանը պատմեց, որ հայերեն լեզվի ստեղնաշար ստեղծելու գաղափարը ծնվել է 2010-ի դեկտեմբերին և արդեն մարտին թողարկվել է ծրագրի beta տարբերակը։ «2007-ից, ինչ ստեղծվել էին iPhone-ները, արդեն պահանջը զգացվում էր հայերեն ստեղնաշարի։ iTunes-ն ծրագիրն ընդունվեց երեկ։ Արդեն 16 մարդ բեռնել է ծրագիրը, որից 4-ը միայն iTunes-ի հայ օգտագործողներ են»,-ասաց Նարեկ Մարգարյանը։ iTetr Armenian Keyboard ծրագիրը կարելի է բեռնել iTunes-ից 1.99 ԱՄՆ դոլարով։ Նարեկ Մարգարյանի խոսքերով, 1.99 դոլարը, որը հավասար է մոտ 750 դրամի՝ նորմալ գին է ծրագրի համար. «Ի վերջո ծրագիրը ստեղծող Funcraft ընկերությունը բարեգործական չէ և ծրագրավորողները պետք է վարձատրվեն, սա նորմալ գին է՝ ընդամենը 2 պաղպաղակի գին»։ iTetr Armenian Keyboard ծրագիրը հնարավորություն է տալիս հայերեն գրել note-ի մեջ, ապա այն mail անել։ Ինչպես ասաց Նարեկ Մարգարյանը SMS գրելու կամ twitter-ում ու Facebook-ում գրելու խնդիր կա, որը կլուծվի ծրագրի հաջորդ թարմացումներում (update): iTetr Armenian Keyboard ծրագիրը աշխատում է iOS օպերացիոն համակարգի բոլոր տարբերակների համար։ Այն Funcraft ընկերության ստեղծած 2-րդ ծրագիրն է Urinator ծրագրից հետո, որը հնարավորություն է տալիս միզապարկի խնդիրներ ունեցող մարդկանց համար հեշտ միզել՝ հնչեցնելով մեզի, ջրի ձայներ։ Ըստ Նարեկ Մարգարյանի, Funcruft-ի հաջորդ ծրագիրը լինելու է վրացական ստեղնաշարի ստեղծումը. «Վրացիներն էլ ունեն նույն խնդիրն, ինչ հայերը։ Շուտով մենք նաև վրացական ստեղնաշար կստեղծենք iPhone-ների, iPad-ների, iPod-ների համար»։ Funcraft ընկերությունը ամերիկյան սթարթափ (startup) ընկերություն է։ 3-ից 4 ամերիկահայեր աշխատում են միասին և ստեղծում ծրագրեր Apple-ի արտադրանքների համար։ Ըստ Նարեկ Մարգարյանի, Funcraft-ի թիրախը հայկական շուկան է, հետագայում ստեղծվելու են տարբեր ծրագրեր հենց հայ օգտագործողների համար։ «Մենք խրախուսում ենք Apple ընկերության արտադրանքների օգտագործումը՝ առանց ջարդելու, ի վերջո յուրաքանչյուր ծրագիր մի քանի դոլար է, ավելի լավ է լիցենզիոն օգտագործել, քան ջարդել», - ավելացրեց Նարեկ Մարգարյանը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |