Իրանում կասկածում են Բեն Լադենի լիկվիդացման մասին տեղեկատվության հավաստիության հարցում 2 մայիսի 2011 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Իրանում կասկածում են «Ալ-Կայիդայի» առաջնորդ Օսամա բեն Լադենի լիկվիդացման մասին տեղեկատվության հավաստիության հարցում: Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, այս առիթով կասկած է հայտնել Իրանի ազգային անվտանգության և արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեդին Բորուժերդին: «Նախ և առաջ ես կասկածում եմ այդ տվյալների իսկության հարցում, քանի որ ԱՄՆ-ն այդ մասին հաղորդել էր նաև անցյալ տարի: Բայց եթե անգամ պարզվի, որ այդ լուրը ճշմարիտ է, իրականում նրանք ոչ մի էական բան չեն արել»,- հայտնել է Բորուժերդին: Բեն Լադենը սպանվել է 2011թ. մայիսի 1-ին Իսլամաբադի մերձակայքում գտնվող իր առանձնատանը: Նրա դին արդեն հանձնվել է ծովին: Ըստ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, նրա գտնվելու վայրի մասին հայտնի է դարձել նախորդ շաբաթ: «Ալ-Կայիդայի» առաջնորդի ոչնչացման մասին առաջինը պաշտոնապես հաղորդեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ հեռուստաուղերձում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |