Իսրայելն աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը![]() 3 մայիսի 2011 - 09:41 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ջանքերը: Այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ քաղաքական տնօրեն Պինհաս Ավիվին: Նրա խոսքերով, հակամարտության խաղաղ կարգավորումը կարևոր պայման է կովկասյան տարածաշրջանի համար և կօգնի համագործակցությանը, այլ ոչ թե առճակատմանը: «Իսրայելը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի քայլերը հանդիպումներում և բանակցություններում, որոնք կհանգեցնեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Հակամարտության խաղաղ կարգավորումը շատ կարևոր է և ողջունվում է Իսրայելի կողմից»,- ասել է նա: Իսրայելցի դիվանագետի պատասխանը հետևել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Միխայիլ Լավոնի հայտարարությանն այն մասին, որ Իսրայելը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին Իսրայելի ԱԳՆ աղբյուրը, դեսպան Լավոնը Բաքվում նման հայտարարությամբ հանդես չի եկել:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |